Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել են 140 հազար մարդու տարհանման մասին՝ Օրովիլի ամբարտակի վթարային իրավիճակի պատճառով:
Ջրամբարում ջրի մակարդակի աննախադեպ աճ է արձանագրվել փոթորիկների պատճառով, առաջին անգամ գործի է դրվել ամբարտակից ջրի վթարային բացթողման համակարգը և թերություն է հայտնաբերվել, Օրովիլ լճից ջրի անվերահսկելի հոսքի իրական վտանգ կա: